Առաջիկա օրերին Երկրի կողքով ֆուտբոլային դաշտի մեծության աստերոիդ կանցնի. ՆԱՍԱ
ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (ՆԱՍԱ) մասնագետները հայտնել են Երկրին 163348 (2002 NN4) հնարավոր վտանգավոր աստերոիդի մոտենալու մասին: Այս մասին հաղորդվում է տիեզերական գործակալության ստորաբաժանումներից մեկի կայքում։
Առաջիկա օրերին 250-ից 570 մետր տրամագծով երկնային մարմինը կմոտենա մեր մոլորակին։ Գիտնականների խոսքով՝ այն ֆուտբոլային դաշտի մեծության է։
Նշվում է, որ աստերոիդն ուղղակի սպառնալիք չի ներկայացնում Երկրի համար: Աստերոիդի հնարավոր վտանգը կայանում է նրանում, որ երկնային մարմնի հետագիծը հատում է Երկրի ուղեծիրը։
Աստերոիդը բացահայտվել է 2002 թվականին։ Այն Արևի շուրջը մեկ պտույտ է կատարում մոտ 300 երկրային օրում։