Добавить новость
World News
Новости сегодня

Новости от TheMoneytizer

Հրդեհ՝ նախկին «Պրագա» հյուրանոցի շենքում. 25 բնակիչ տարհանվել է (տեսանյութ)

Հունիսի 13-ին`ժամը 16:22-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի նախկին «Պրագա» հյուրանոցի շենքի 3-րդ հարկում այրվում է բնակարան։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ութ մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի արձագանքման խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գրիբոեդովի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 11 շենքի տանիքում և 4-րդ, 5-րդ, 6-րդ հարկերի պատշգամբներում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։56-ին, մարվել՝ 18։56-ին: 4-րդ, 5-րդ, 6-րդ հարկերի պատշգամբներում (յուրաքանչյուրը 10 քմ) այրվել են տնտեսական իրեր, իսկ տանիքից՝ 50 քմ հատված։

Փրկարարները տարհանել են 25 բնակչի, իսկ հոգեբանը տեղում 8 քաղաքացու ցուցաբերել է հոգեբանական աջակցություն։

Անինա Խ․-ն (մոտ 20 տ․) ծխահարման նախանշաններով հոսպիտալացվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն։

Շտապօգնության աշխատակիցները բնակիչներին տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։

Դեպքի վայրում է գտնվել ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *