Добавить новость
World News
Новости сегодня

Новости от TheMoneytizer

Շատ բան ընկավ իր տեղը. Մարիա Զախարովան մեկնաբանել է արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի աղմկահարույց հարցազրույցը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է արքայազն Հարրիի ու Մեգան Մարքլի աղմկահարույց հարցազրույցին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Նա համարում է, որ բրիտանական քաղաքական էլիտան համագործակցում է մամուլի հետ, իսկ մամուլը շահարկում է հասարակական կարծիքը՝ ձևավորելով ցանկալի ընկալում:

«Գիտեք՝ շատ բան ընկավ իր տեղը՝ բրիտանական միապետության առանձնահատկություններով ժողովրդավարությունը հասկանալու առումով»,- նկատել է Զախարովան:

Նա գրել է, որ դքսի ու դքսուհու հետ Օփրա Ուինֆրիի զրույցից հետևում է, որ «նույնիսկ բրիտանական էլիտայի առավել պաշտպանված ներկայացուցիչներն իրենց ապահով չեն զգում, եթե իշխող էլիտայի կողմից անցանկալի են»:

«Երկրորդ, բրիտանական հաստատությունը գաղտնի համագործակցում է մամուլի հետ, և մամուլը շահարկում է հասարակական կարծիքը ՝ ձևավորելով համապատասխան ընկալում, որը կարող է սկզբունքորեն չհամընկնել իրականության հետ, նույնիսկ հակասել դրան», - գրել է Զախարովան:

Հիշեցնենք, որ կիրակի երեկոյան ԱՄՆ-ում ցուցադրված հարցազրույցում Սասեքսի դուքսն ու դքսուհին արել էին մի քանի աղմկահարույց հայտարարություններ, որոնք ցավոտ հարված էին դարձել թագավորական ընտանիքի և բրիտանական միապետության իմիջի համար:

Մասնավորապես, Մեգան Մարքլը հայտնել էր, թե ամուսնու հարազատներից մեկը մտահոգություն էր հայտնել այն մասին, թե ինչ մաշկի գույն կունենա իրենց առաջնեկը՝ Արչին, և որ ինքն ունեցել է ինքնասպանության մտքեր, սակայն իրեն ոչ ոք չի օգնել: Բացի դա, Մարքլը պատմել էր, որ իրեն վիրավորել է Հարրիի ավագ եղբոր կինը՝ Քեմբրիջի դքսուհի Քեյթը:

Արքայազն Հարրին, իր հերթին, պատմել էր, որ իր հայրը՝ Ուելսի արքայազն Չարլզը, չի պատասխանել իր զանգերին՝ հրաժարվելով քննարկել որդու խնդիրները:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *