Добавить новость
World News
Новости сегодня

Новости от TheMoneytizer

«Մի փոքր խղճում եմ Ալիևին. նա վաղուց նման նվաստացման չէր ենթարկվել». Լապշինը` ՄԻԵԴ վճռի մասին

Ռուսաստանցի և իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` անդրադառնալով  տարիներ առաջ իր ձերբակալությանն Ադրբեջանում:

Ստորև ներկայացնում ենք  նրա գրառումը.

«Ճիշտն ասած, ես մի փոքր խղճում եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Նա վաղուց  նման նվաստացման չէր ենթարակվել: Սկզբում նա անձամբ և ամենաբարձր մակարդակով մեկնաբանում էր իմ ձերբակալման հետ կապված այս ամբողջ պատմությունը, քննարկում էր Լուկաշենկոյի հետ, պարծենում էր, ուղարկում էր իր անձնական ինքնաթիռը հատուկ նշանակության ջոկատներով իմ հետևից, հայտարարություններ էր անում ճանապարհորդ Լապշինի գործում «ադրբեջանական արդարադատության» գերակայության մասին: Ամեն ինչ այնքան լավ էր սկսվել:

Բայց հետո գործերը սկսեցին վատանալ: Իմ դատի գործով փակուղի մտան` չիմանալով ինչ անել հետո, խայտառակվեցին ամբողջ աշխարհի առաջ, իրենց կողմն ուղղեցին Եվրամիության, Ռուսաստանի, Իսրայելի, ԱՄՆ-ի և բոլոր իրավապաշտպան կազմակերպությունների քննադատությունները: Վերջում էլ ինձ վրա հարձակում կատարեցին Ադրբեջանի ամենապաշտպանված բանտում` ցույց տալով, որ Իլհամ Ալիևը կորցրել է վերահսկողությունն իր երկրի ներսում տիրող իրավիճակի նկատմամբ: Ապա, խուճապի մատնված, Ալիևը կրկին անձամբ սկսել էր հայտարարություններ անել, թե իբր Լապշինն է իրեն կախել, իսկ մենք նրան փրկել ենք: Իսկ նրա խորհրդական Ալի Հասանովը ուրախությամբ ու բազմիցս հայտարարում էր, որ Լապշինը, որն իբր կոմայի մեջ էր Բաքվի հիվանդանոցներից մեկում, շնորհակալական նամակներ է գրել նախագահ Ալիևին: Իսկ այժմ ՄԻԵԴ-ը պաշտոնապես հաստատել է, որ նամակները կեղծ են, իսկ Լապշինը երբեք ոչ մի նամակ չի գրել Ալիևին: Նշանակում է, որ Ալիևի մերձավոր շրջապատը նրան հիմարի տե՞ղ է դրել: Դա ինձ հիշեցնում է թե ինչպես էր 70-ական թվականներին գլխավոր քարտուղար Լեոնիդ Իլյիչ Բրեժնևը գնում ձկնորսության, ջրասուզորդներն էլ ձուկ էին կպցնում կարթին, և նա ուրախությամբ ասում էր. «Օ՜, այսօր բախտս բերում է, որսը լավն է»:

Ադրբեջանի նախագահի համար այս ամբողջ պատմությունը մի մղձավանջ է: Դուք նկատել եք, որ ՄԻԵԴ-ն իր որոշումն ընդունել է երկու օր առաջ, բայց բացարձակապես բոլոր լրատվամիջոցները Ադրբեջանում լռում են: Ոչ մի հոդված, ոչ էլ մեկնաբանություն: Ենթադրում եմ, որ նրանք սարսափահար  խորհրդակցում են, թե ինչ պետք է անեն հիմա և ինչպես բացատրել այս ազգային ամոթը իրենց ժողովրդին, և մի բան էլ նվաստացած վճարեն Լապշինին 30 000 եվրո:

Կարծում եմ ՝ վաղը կամ մյուս օրը Բաքվի քարոզիչները հրահանգներ կստանան և կսկսեն հրատարակել հետևյալ ապուշ վերնագրերը.

- Լապշինը վճարել է Եվրոպային, բայց ճշմարտությունը մեր կողմն է:

- Հայերն իրենք են փորձել սպանել Լապշինին ադրբեջանական բանտում, իսկ մենք մեղավոր չենք:

- Եվրոպան չի սիրում Ադրբեջանը, քանի որ մենք մահմեդական ենք»,-գրել է Լապշինը:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.


Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *