Добавить новость
World News
Новости сегодня

Новости от TheMoneytizer

Որևէ կերպ չի կարելի թույլ տալ Հայաստանի սահմանազատման մասին փաստաթղթի ստորագրում, դա վերջին մեխը կլինի մեր պետականության վրա. Աննա Գրիգորյան (տեսանյութ)

Վարչապետի պաշտոնակատարը պետք է օր առաջ թողնի իր պաշտոնը, չի կարելի որևէ կերպ թույլ տալ այն փաստաթղթի ստորագրումը, որը վերջին մեխն է լինելու մեր պետականության վրա. ամիսներ շարունակ ընդդիմությունը փորձեց ցույցերով հեռացնել վարչապետին, դա չհաջողվեց, և դժվար է ասելը՝ ինչո՞ւ հայ ժողովուրդը չի արթնանում թմբիրից, ինչո՞ւ չի հասկանում, թե ինչ մասշտաբային արհավիրքի առջև ենք կանգնած: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել «Հայաստան» դաշինքի անդամ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության փոխնախագահ Աննա Գրիգորյանը:

«Այդ փաստաթուղթն ամեն վայրկյան կարող է ստորագրվել: Վարչապետին երեկ լսելիս ակնկալում էի, թե հրապարակները պետք է լցվեն: Մեր մեջքի հետևում կնքված բոլոր փաստաթղթերից հետո կարծում էի, թե գոնե սա ցնցում կառաջացնի մեր հանրության մեջ: Քաղաքական գործիչները մեծապես սխալվել են ընդդիմադիր պայքարն ավարտին չհասցնելու գործում: Մեր հասարակությունը բևեռացված է քաղաքական հարցերում, և դժվար է գտնել այն կառավարիներին, որոնց կհաջողվի եղանակ փոխել»,- ասել է ԱԺ անկախ պատգամավորը:

Ըստ Գրիգորյանի՝ Սյունիքի սահմանամերձ դարձած համայնքներում բնակիչներն արդեն հերթապահելով են քնում՝ թշնամուց զգուշանալով. «Հենակետերը պետք է ամրացնել, կահավորել: Մեր զինվորին ծեծելու հայտնի տեսանյութն ազգային արժանապատվության ոտնահարում էր, ՊՆ-ն նույնիսկ տեղյակ չէ դրա մասին: Մեր երկրում տոտալ քաոս է, չկա մեկը, որն այս աղետի համար պատասխան կտար: Չի ստացվել այլ կերպ հեռացնել այս իշխանությանը, ընտրությունն էլ լավագույն տարբերակը չէ, բայց չի կարելի դրանից հրաժարվել»:

Քաղաքական գործչի կարծիքով՝ ընդդիմադիր ուժերի միավորումը կարող է տեղի ունենալ ընտրություններից հետո՝ կոալիցիայի տեսքով. «Մարդիկ պետք է գնան ընտրական տեղամաս և չընտրեն գործող իշխանությանը: Այն վերարտադրվելու որևէ շանս չունի: Քվեարկության առաջին արդյունքներով միգուցե և իշխանություն չձևավորվի, բայց դրան հաջորդող գործընթացով հանգուցալուծումը կգտնվի: Բոլոր ընդդիմադիր ուժերը պետք է հայտարարեն, որ ՔՊ-ի հետ կոալիցիա չեն կազմելու, պետք է այդ լյուստրացիան լինի, և մենք հասկանանք՝ ով ինչ ուղղությամբ է շարժվում»:

«Հայաստան» դաշինքի անդամի պնդմամբ՝ իշխանության վարկանիշն օր օրի իջնում է, այլ կերպ չէր կարող լինել: «Եթե նոյեմբերի 9-ի հայտարարության մասին ասվում էր, թե դրանով կյանքեր են փրկվում, հիմա ի՞նչ է արվում: Նախորդ իշխանությունները մեղավոր չեն, որ այս ամիսներին սահմանագիծը չի կահավորվել, գերիները դեռևս Բաքվի բանտերում են: Վարչապետը տարբեր մանիպուլյատիվ հնարքներով մեղքը բարդում է այլ մարդկանց վրա: Արցախը, անկլավները այն բեռն են, որոնց գնով գնում ենք խաղաղությա՞ն: Եթե այդ խաղաղությունն արժանապատիվ չէ, մենք կործանված ժողովուրդ ենք: Մենք կորցրել ենք ինքնիշխանությունը և պետականության պահպանման կռիվ ենք տալիս»,- ամփոփել է «Վերածնվող Հայաստան» կուսակցության փոխնախագահը:

Դավիթ Սարգսյան

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *