Добавить новость
World News
Новости сегодня

Новости от TheMoneytizer

Որևէ կառավարություն և քաղաքական ուժ չպետք է շրջանցի ժողովրդին․ քաղհասարակության ներկայացուցիչներ

«Որևէ կառավարություն և քաղաքական ուժ չպետք է շրջանցի ժողովրդին և ընդունի պետության համար ճակատագրական և անդառնալի որոշումներ՝ նեղ անձնական կամ խմբակային շահերից ելնելով»: Նման հայտարարությամբ են հանդես եկել հայաստանյան մի շարք իրավապաշտպան, լրագրողական կազմակերպություններ, քաղհասարակության ներկայացուցիչներ՝ իշխանություններից պահանջելով հրապարակել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատմանը վերաբերող փաստաթուղթը։


Փաստաթղթի առկայությունը երեկ հաստատել էր վարչապետի պաշտոնակատար Փաշինյանը՝ պնդելով, թե դրա բովանդակությունը 100 տոկոսով համապատասխանում է Հայաստանի շահերին։



Քաղհասարակության ներկայացուցիչները ընդգծել են, որ Հայաստանում արտաքին քաղաքականության գաղտնի գործընթացները բազմիցս են մարտահրավերներ ստեղծել պետության համար, և որ այս արատավոր պրակտիկային պետք է վերջ տրվի։




Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի խոսքով, միանձնյա, առանց հանրային քննարկումների կայացրած որոշումները անընդունելի են և երկրում ճգնաժամերի է հանգեցնելու․ - «Հասարակության և այսօրվա գործող փաստացի կառավարության միջև անջրպետը խորանում է, անվստահությունը խորանում է։ Նման անվստահության մթնոլորտի պարագայում նմանատիպ խորագույն խնդիրների լուծում իրականացնել անհնար է, որովհետև հասարակությունը ցանկացած լուծման պարագայում ունենալու է հարցադրումներ, որոնք չլսված են լինելու, չքննարկված են լինելու։ Դա նշանակում է, որ բոլոր այդ որոշումները լինելու են ոչ լեգիտիմ, ոչ հիմնավոր և հասարակության կողմից անընդունելի»։




Հայտարարությանը միացած «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Նինա Կարապետյանցն ընդգծում է, որ 2018-ին տեղի ունեցած հեղափոխությունից կարճ ժամանակ անց ականատեսն ենք լինում վարչապետի միանձնյա որոշումների, ինչը, նրա խոսքով, անթույլատրելի է. - «Նոյեմբերի 9-ին միանձնյա որոշում կայացնելը փաստացի, որովհետև, ինչպես հետագայում հասկացանք, ոչ մեկ տեղյակ չէր։ Նույնը տեղի ունեցավ հիմա, երբ խոսքը գնում է դելիմիտացիա, դեմարկացիայի մասին, որի արդյունքում Հայաստանի Հանրապետության անվտանգության, սուվերենության, բազմաթիվ դրանից բխող այլ հարցերի, այդ թվում նաև Արցախի խնդրի հարցը պիտի լուծվի։ Սա նորից միանձնյա որոշում է կայացվել։ Եվ մեր կասկածները փարատվեցին, երբ Ազգային ժողովում հայտարարություններ արվեցին այն մասին, որ անգամ Արտաքին գործերի նախարարությունը տեղյակ չի եղել, թե ինչ է տեղի ունենում։ Հետևաբար, այո՛, սա շատ մեծ անհանգստություն է, որովհետև էս տիպի, էս մասշտաբի հարցերը միանձնյա որևէ կերպ չեն կարող լուծվել։ Առնվազն հանրությանը նախապատրաստել էսպիսի կարևորագույն որոշումներին՝ սա պարտականությունն է իշխանությունների։ Որովհետև իշխանությունը չեն տվել միանձնյա կառավարելու համար, սա թագավորություն չի, սա բդեշխություն չի»։




Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Սոնա Այվազյանը ևս նկատում է՝ այս երեք տարիների ընթացքում կառավարությունը, հատկապես Նիկոլ Փաշինյանը ոչ մասնակցային եղանակով է որոշումներ ընդունում. որոշումների ընդունման հարցում երբևէ հաշվի չեն առել պրոֆեսիոնալ փորձագետների կարծիքը, և շատ ոլորտներում ձախողումները հենց դրանով է պայմանավորված․ - «Էս պահին լեգիտիմության մեծ բաց ունի իշխանությունը և հանկարծ գնում է էդպիսի բանակցությունների, որոշումների և դա մեզ մատուցում է 100 տոկանոց հայամետ կամ նման ածականներով, այսինքն՝ դրական մի որոշում։ Դա շատ կասկածներ է հարուցում, դա ընդունելի գործընթաց չի, և դրա նպատակը ինքնին չի կարող արդեն լավը լինել, հայամետ լինել 100 տոկոսով։ Եվ մենք կասկածի տակ ենք դնում ամբողջ բանակցությունները, մենք չգիտենք ինչի շուրջ է բանակցվում այն ժամանակ, երբ օտարերկրյա զինված ուժեր են գտնվում մեր տարածքում, և էդ ճնշման տակ ինչեր են բանակցում, ինչ է խոսվում։ Կարծում ենք, որ պետությունը չի իրականացնում իր գործառույթները, ինստիտուտները չեն իրականացնում առնվազն էն արտաքին հարաբերությունների լծակները, որոնք մենք ունենք և մենք դա չենք օգտագործում»։


 




 

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.


Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *