Добавить новость
World News
Новости сегодня

Новости от TheMoneytizer

Հույս ունեմ, որ քաղաքական ուժերը իրենց մեջ ուժ կգտնեն, որ չտանեն ժողովրդին մասնատման․ Սամվել Բաբայան

«Ազատական» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, ԱԺ պատգամավորի թեկնածու Սամվել Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրում է․

Մի քանի օր առաջ ես ասել եմ, որ այս ընտրություններում հաղթողներ և պարտվողներ չեն լինելու, քանի որ ցանկացած դասավորումների դեպքում հաղթելու է ժողովուրդը, որովհետև ընտրությունը կատարում է ժողովուրդը:

Այսօր ես կրկնում եմ`տեղի է ունեցել ժողովրդի ընտրություն, հաղթել է ժողովուրդը և ես ձեզ շնորհավորում եմ, հարգելի’ հայ ժողովուրդ: Թո’ղ ձեր բոլոր սպասումները իրականանան:

Հատուկ երախտագիտությունս եմ հայտնում իմ ընտրողներին. 14.935 ընտրողներից յուրաքանչյուրին, ով իր ձայնը տվեց ինձ և մեր «Ազատական» կուսակցությանը, ով հավատաց և ընդունեց մեր միասնական Հայրենիքի զարգացման իմ ծրագիրը: Ես միշտ ձեզ հետ եմ և միշտ ծառայելու եմ իմ ժողովրդին: Ես հպարտ եմ իմ հանդեպ ունեցած ձեր վստահությամբ և ձեր այն անսասան համոզմամբ, որ միշտ ձեր առաջ եղել եմ և լինելու եմ ազնիվ: Ես երբեք չեմ ստել, երբեք շահի համար իմ դիրքորոշումը չեմ փոխել, և այս նախընտրական շրջանում ես հավատարիմ եմ մնացել իմ սկզբունքներին:

Ես չեմ գնացել քաղաքական տրամադրությունների և սպասումների քմահաճույքի ետևից: Իմ ամեն մի խոսք, անկախ նրանից` ասվել է այն լրագրողների հետ զրույցում, թե ընտրողների հետ հանդիպման ժամանակ` ճշմարտություն է: Եվ միշտ այդպես կլինի:

Ես շնորհավորում եմ Խորհրդարան անցած բոլոր երեք կուսակցություններին և քաղաքական ուժերին. կո’չ եմ անում ձեզ մի կողմ թողնել ձեր անձնական շահերն ու հավակնությունները և սկսել աշխատել իր ձայնը ձեզ վստահած ժողովրդի շահերից: Այսօր ձեր վրա, որպես օրենսդրական մարմին, ծանր բեռ է ընկած:

Մեզ անհրաժեշտ է Սահմանադրություն, որը ճանապարհ կբացի դեպի ուժեղ զարգացած պետություն և դրանից բխող այնպիսի օրենսդրություն, որը կբացառի դրա երկակի մեկնաբանության բոլոր հնարավորություններն ու միջոցները, որպեսզի վերջապես պաշտպանվեն յուրաքանչյուր քաղաքացու իրավունքներն ու շահերը` անկախ նրա կարգավիճակից ու հնարավորություններից: Միայն այդ դեպքում է արմատախիլ լինելու կոռուպցիան և նրա դեմ կեղծ պայքարը: Ձեր ամեն մի ծրագիրը պետք է լինի իրագործելի և ուղղվի ժողովրդի կյանքի բարելավմանը:

Ես հույս ունեմ, որ քաղաքական ուժերը իրենց մեջ ուժ կգտնեն, որ չտանեն ժողովրդին մասնատման, չավելացնեն ցնցումներն այս դժվար ժամանակներում, այլ կհամախմբեն մեր ժողովրդին` հանուն հզոր պետության:

The post Հույս ունեմ, որ քաղաքական ուժերը իրենց մեջ ուժ կգտնեն, որ չտանեն ժողովրդին մասնատման․ Սամվել Բաբայան appeared first on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *