Սյունիքի մարզում 42-ամյա վարորդը Volkswagen-ով գլխիվայր շրջվել է, նրան տեղափոխել են հիվանդանոց
Սյունիքի մարզի բնակիչ, 42-ամյա Գարուն Թումանյանը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 312-րդ կմ հատվածում իր վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել աջակողմյան հատվածի հողաթմբին և գլխիվայր շրջվել:
Վթարի հետևանքով Գ. Թումանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Ավագյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Կապանի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Հ. Հայրապետյանի գլխավորությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Գ. Թումանյանը աշխատում է «Քարավան» ռեստորանային համալիրում՝ որպես ավագ խոհարար:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
shamshyan.com
The post Սյունիքի մարզում 42-ամյա վարորդը Volkswagen-ով գլխիվայր շրջվել է, նրան տեղափոխել են հիվանդանոց appeared first on ԳԱԼԱ.