Թավշյա հեղափոխությունից հետո քաղաքացիական հասարակության և անկախ լրատվամիջոցների դեմ ապատեղեկատվության, հարձակումների ու սպառնալիքների նոր ալիքը մեծապես խորացնում են հայ հասարակության սոցիալական բևեռվածությունը. Freedom House
Հարգելի գործընկերներ, Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյանը Freedom House-ի անունից մեկնաբանություն է տվել Caucasus Watch տարածաշրջանային լրատվական կայքին՝ ՀՀ-ում ազատ խոսքը լրջորեն վտանգող օրինագծերի և եզդի իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ չարդարացված քրեական հետապնդման առնչությամբ: Հայտարարության տեքստում մասնավորապես ասվում է․ «Այսօրվա կառավարությունը չունի հաղորդակցության համընդգրկուն ռազմավարություն՝ լուծելու հասարակության մեջ առկա բաժանարար խնդիրները, …