ԱՄՆ առաջին տիկինը պատմել է, թե Սուրբ Ծննդի առթիվ ինչ նվեր է ստացել ամուսնուց
ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը պատմել է, որ ամեն Սուրբ Ծննդի իր ամուսնուց՝ նախագահ Ջո Բայդենից, որպես նվեր բանաստեղծություն է ստանում։
«Ամեն տարի Ջոն ինձ բանաստեղծություն է նվիրում... Նա ինձ գիրք է գնել և ամեն տարի բանաստեղծություններ է գրում դրա մեջ», - ասել է նա դերասանուհի Դրյու Բերիմորի թոք-շոուի համար տված հարցազրույցում:
Բերիմորը Ջո Բայդենին հարցրել է՝ արդյոք նա իրականում բանաստեղծություններ է գրում:
«Իհարկե, ինքս, ես գրելու շատ բան ունեմ»,- պատասխանել է նախագահը։
Նա պատմել է, որ Ջիլին հինգ անգամ ամուսնության առաջարկություն է արել, նախքան կհամաձայներ դառնալ իր կինը։ Բայդենի համար սա երկրորդ ամուսնությունն էր՝ ավտովթարից առաջին կնոջ և դստեր մահից հետո։
«Երբ ես առաջին անգամ գնացի նրա հետ ժամադրության, հասկացա, որ դա հենց այդ կինն էր: Դա իսկապես այդպես էր… Ես իմ կյանքում միայն երկու անգամ եմ սիրահարվել, և երկու դեպքում էլ անմիջապես հասկացա դա»,- ասել է Ջո Բայդենը։
Նրա խոսքով՝ իր առաջին ամուսնությունից որդիները՝ Բոն և Հանթերը համոզել են իրեն ամուսնանալ Ջիլի հետ։ Առաջին տիկինն իր հերթին ասել է, որ վարանում է, քանի որ պետք է վստահ լիներ, որ նրանք կկարողանան երջանիկ ընտանիք ստեղծել վերջերս ողբերգություն ապրած երեխաների համար։