Добавить новость
World News
Новости сегодня

Новости от TheMoneytizer

Մանչեսթեր Սիթին՝ Չեմպիոնների լիգայի 2022/23 մրցաշրջանի հաղթող

«Մանչեսթեր Սիթին» դարձավ Չեմպիոնների լիգայի 2022/23 մրցաշրջանի գավաթակիրը՝ Ստամբուլում կայացած երզափակչում հաղթելով Միլանի «Ինտերին»։

Հանդիպման առաջին 45 րոպեներից հետո լուսատախտակին նույն թվերն էին, ինչ խաղի մեկնարկից առաջ՝ 0-0։  Առաջին խաղակեսում լուրջ կորուստ ունեցավ Գվարդիոլայի թիմը․ հանդիպման 36-րդ րոպեին վնասվածքի պատճառով խաղադաշտը լքեց թիմի առանքային ֆուտբոլիստներից մեկը՝ Կևին դե Բրույնեն։ Նրան փոխարինեց Ֆիլ Ֆոդենը։

Երկրորդ խաղակեսում, հանդիպման 68-րդ րոպեին անգլիական ակումբը բացեց այս խաղի հաշիվը․ 68-րդ րոպեին աչքի ընկավ իսպանացի կիսապաշտպան Ռոդրին։

Քիչ անց Դիմարկոն կարող էր հավասարեցնել հանդիպման հաշիվը, բայց նրա հարվածը «կանգնեցրեց» ուղղահայաց դարպասաձողը, իսկ րոպեներ անց Լուկակուի հարվածը որսաց արդեն Էդերսոնը։ 77-րդ րոպեին արդեն անգլիական թիմը կարող էր կրկնապատկել իր առավելությունը Ֆոդենի հարվածից հետո, բայց Օնանան վստահ գործեց այդ դրվագում։

Հանդիպման վերջին 10 րոպեներին մասնակցեց նաև հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը բավականին ակտիվացրեց միլանցիների խաղն առջևի գծում։ Բայց իտալական թիմին այդպես էլ չհաջողվեց գոնե մեկ անգամ գրավել Էդերսոնի պաշտպանած դարպասը։

Հանդիպումն ավարտվեց Գվարդիոլայի թիմի հաղթանակով՝ 1-0 հաշվով։

«Մանչեսթեր Սիթին» առաջին անգամ դարձավ ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի հաղթողը՝ երկրորդ փորձից․ 2021 թվականին Գվարդիոլայի թիմը ևս դուրս էր եկել եզրափակիչ, սակայն զիջել էր «Չելսիին»։ «Մանչեսթեր Սիթին», որը հիմնադրվել է 1880 թվականին, իր 143 տարվա պատմության ընթացքում միայն մեկ անգամ էր դարձել եվրագավաթային մրցաշարի հաղթող․ 1970 թվականին ակումբը հաղթել էր Գավաթակիրների գավաթ մրցաշարում։

Նշենք, որ այս մրցաշրջանում անգլիական ակումբը ոսկե թրեբլ ձևակերպեց՝ դառնալով ԱՊԼ-ի, Անգլիայի գավաթի և Չեմպիոնների լիգայի հաղթող։ Իսկ թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան իր կարիերայի ընթացքում 3-րդ անգամ դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող․ նախկինում նա երկու անգամ նվաճել էր գավաթը «Բարսելոնայի» հետ։

Առանձին նշենք նաև Էրլինգ Հոլանդին, որը դարձավ ՉԼ-ի այս մրցաշրջանի գլխավոր ռմբարկուն 12 գոլով։ Նա նաև ամենաարդյունավետ ֆուտբոլիտն էր 2022/23 մրցաշրջանում թոփ-5 լիգաներում՝ դառնալով ԱՊԼ-ում 36 գոլի հեղինակ, ինչը նոր ռեկորդ էր լիգայի պատմության մեջ։

Ինչ վերաբերում է «Ինտերին», ապա 115 տարվա պատմություն ունեցող իտալական ակումբն, այսօրվա իր մրցակցի համեմատ, ավելի հաջողակ է եվրագավաթներում։ Թիմը երեք անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում (1964, 1965, 2010) և նույնքան անգամ էլ դարձել է Եվրոպա լիգայի/ՈՒԵՖԱ-ի գավաթի հաղթող (1991, 1994, 1998)։ Այս ՉԼ-ի եզրափակիչը 6-րդն էր ակումբի պատմության մեջ։

Հենրիխ Մխիթարյանը ևս իր անունը գրեց այս մրցաշարի պատմության մեջ։ Նա դեռևս միակ հայ ֆուտբոլիստն է, ով մասնակցել է Չեմպիոնների լիգայի եզրափակչին։ Նա նաև առաջին հայ ֆուտբոլիստն է, որը մասնակցել է երեք եվրագավաթային մրցաշարերի եզրափակիչներին՝ Չեմպիոնների լիգայի, Եվրոպա լիգայի և Կոնֆերենցիաների լիգայի․ վերջին երկուսում Հենրիխը դարձել է գավաթակիր։

Ի դեպ, 2022/23 Չեմպիոնների լիգայի եզրափակիչը թարմացրել է մրցաշարի ռեկորդը՝ հանդիպմանը մասնակցող ֆուտբոլիստների ազգությունների քանակով։ «Ման․Սիթիի» և «Ինտերի» մեկնարկային կազմերը ներառում էին 15 տարբեր ազգությունների ֆուտբոլիստներ (Անգլիա, Իտալիա, Բրազիլիա, Շվեյցարիա, Պորտուգալիա, Նիդեռլանդներ, Իսպանիա, Բելգիա, Նորվեգիա, Գերմանիա, Կամերուն, Թուրքիա, Խորվաթիա, Արգենտինա, Բոսնիա և Հերցեգովինա), ինչը մրցաշարի նոր ռեկորդ է։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *