Ազգերի լիգա․ Իսպանիան հաղթեց Իտալիային եւ դուրս եկավ եզրափակիչ
Ազգերի լիգայի կիսաեզրափիչ խաղում Իսպանիայի հավաքականը 2։1 հաշվով հաղթեց Իտալիայի թիմին ու դուրս եկավ եզրափակիչ։
Արդեն երրորդ րոպեին խաղի հաշիվը բացեց Իսպանիայի հավաքականի եւ «Վիլյառեալի» 20-ամյա հարձակվող Պինոն (տեսանյութ)։
Իտալիայի հավաքականը հավասարությունը վերականգնեց 11-րդ րոպեին։ «Լացիոյի» 33-ամյա հարձակվող Չիրո Իմոբիլեն հաջող իրացրեց 11-մետրանոցը (տեսանյութ)։
Իսպանիայի թիմի հաղթական գոլը 88-րդ րոպեին խփեց «Էսպանյոլի» 33-ամյա հարձակվող Խոսելուն (տեսանյութ)։
Եզրափակիչում Իսպանիայի մրցակիցը կլինի Խորվաթիայի հավաքականը, որը լրացուցիչ ժամանակում 4:2 հաշվով առավելության էր հասել Նիդեռլանդների հավաքականի նկատմամբ։
Եզրափակիչը տեղի կունենա հունիսի 18-ին։
The post Ազգերի լիգա․ Իսպանիան հաղթեց Իտալիային եւ դուրս եկավ եզրափակիչ appeared first on ԳԱԼԱ.