Եվրո-2024. Թուրքիայի հավաքականը հաղթեց Ուելսի թիմին
Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի չորրորդ տուրում Թուրքիայի հավաքականը Սամսունում ընդունեց Ուելսի թիմին եւ առավելության հասավ 2:0 հաշվով։
Աչքի ընկան «Ումրանիեսպորի» հարձակվող Ումուտ Նայիրը եւ «Ֆեներբհաչեի» կիսապաշտպան Արդա Գյուլերը։
D խմբում Թուրքիան 4 խաղից հետո 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 3 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող Հայաստանի հավաքականից, որն անցկացրել է 3 հանդիպում։ Ուելսը (4 խաղ) երրորդն է՝ 4 միավոր։
4 միավոր ունի նաեւ Խորվաթիան, որը երկու խաղ է անցկացրել։
Եվրո-2024, ընտրական մրցաշար, չորրորդ տուր, D խումբ
Թուրքիա — Ուելս՝ 2:0 (տեսանյութ)
The post Եվրո-2024. Թուրքիայի հավաքականը հաղթեց Ուելսի թիմին appeared first on ԳԱԼԱ.