Добавить новость
World News
Новости сегодня

Новости от TheMoneytizer

«Չինաստանը սատարում է ՀՀ ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը». հանդիպել են ՀՀ-ի և ՉԺՀ-ի ԱԳ փոխնախարարները

Հուլիսի 21-ին Պեկինում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և ՉԺՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մա Ճաոսյույի գլխավորորած պատվիրակություննների միջև կայացել են հերթական քաղաքական խորհրդակցությունները։ Այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

«Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի կողմից ուժի կիրառման քաղաքականության դրսևորումները, որոնք խաթարում են Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության հայկական կողմի ջանքերը։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանգամանալից անդրադարձ է կատարել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտման վտանգին։ 

ՉԺՀ ԱԳ նախարարի տեղակալ Ման Ճաոսյույը ընդգծել է, որ Չինաստանը սատարում է ՀՀ ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը՝ ընդգծելով, որ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության պահպանման գրավականն է հակամարտությունների խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորումը։ Հայկական կողմը վերահաստատել է իր սատարումը «Մեկ Չինաստան» սկզբունքին։

Կողմերը գոհունակություն են հայտնել առևտրատնտեսական, մշակութային և կրթական ոլորտներում երկկողմ համագործակցության տեմպերից, քննարկվել են փոխկապակցվածության, ներդրումների, զբոսաշրջության, օդային հաղորդակցության բնագավառներում փոխգործակցության զարգացմանն ու խորացմանն առնչվող հարցեր։

Նույն օրը Մնացական Սաֆարյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել ՉԺՀ կառավարության առաջատար «ուղեղային կենտրոնի»՝ ՉԺՀ Պետական խորհրդի Զարգացման հետազոտությունների կենտրոնի Եվրասիայի սոցիալական զարգացման հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Լի Յոնծյուանի և ինստիտուտի փորձագետների հետ: Քննարկվել են միջազգային և տարածաշրջանային քաղաքականությանն առնչվող խնդիրներ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.


Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *