Երիտասարդական ԵԱ. Հայաստանի թիմն ապահովեց 9-րդ մեդալը. Մարտիրոսյանը և Կճոյանը նույնպես կիսաեզրափակիչում են
Ռումինիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի թիմն ապահովել է 9-րդ մեդալը:
80 կգ քաշային կարգում Անդրանիկ Մարտիրոսյանը հաղթել է խորվաթ Մատե Ջուկիչին և դուրս եկել կիսաեզրափակիչ։ Հայ մարզիկը նաև նոկդաունի է ենթարկել մրցակցին:
Կիսաեզրափակիչի ուղեգիր է նվաճել նաև Ալիկ Կճոյանը (63 կգ), որը մեծ առավելությամբ հաղթել է ուկրաինացի Գերման Բոդնարչուկին:
Ավելի վաղ Արեն Խառատյանը (52 կգ), Սպարտակ Նահապետյանը (57 կգ), Վաղարշակ Քեյանը (48 կգ), Արգիշտի Հակոբյանը (66 կգ), Հայկ Ղահրամանյանը (80 կգ), Տիգրան Հովսեփյանը (50 կգ) և Ալբերտ Հարությունյանը (75 կգ) նույնպես դուրս էին եկել կիսաեզրափակիչ և ապահովել առնվազն բրոնզե մեդալ:
Տեսանյութը՝ ՀԲՖ մամուլի ծառայություն:
The post Երիտասարդական ԵԱ. Հայաստանի թիմն ապահովեց 9-րդ մեդալը. Մարտիրոսյանը և Կճոյանը նույնպես կիսաեզրափակիչում են appeared first on ԳԱԼԱ.