Добавить новость
World News
Новости сегодня

Новости от TheMoneytizer

Թեպետ ռազմական գործողությունները կարծես դադարել են, իրավիճակը մնում է փխրուն. Շվեյցարիայի ներկայացուցիչ

ՄԱԿ-ում Շվեյցարիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Պասկալ Բերիսվիլը Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստին հայտարարեց, որ դրական է գնահատում այս պահին նիստի անցկացումը:

«Շվեյցարիան խորապես մտահոգված է ռազմական գործողություններով, որ Ադրբեջանը նախաձեռնեց այս շաբաթվա սկզբին, այս զարգացումը լրացուցիչ բեռ է առաջացրել ԼՂ քաղաքացիական բնակչության համար, նրանք արդեն իսկ ծանր մարդասիրական իրավիճակում էին և կրում էին տառապանք: Շվեյցարիան ի գիտություն է ընդունում երեկ հայտարարված հրադադարը և կոչ է անում դադարեցնել մարտական գործողությունները, ուժի գործադրումն ընդունելի չէ որպես հակամարտության լուծման միջոց»,- ասաց նա:

Շվեյցարիայի ներկայացուցիչն ընդգծեց` թեպետ մարտական գործողությունները կարծես դադարել են, իրավիճակը մնում է փխրուն, ուստի անորոշության այս իրավիճակում միջազգային իրավունքով նախատեսված պարտավորությունները պետք է էլ ավելի հստակորեն կարևորել, միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների նորմերը, մասնավորապես` փոքրամասնությունների իրավունքները պետք է հարգվեն առանց որևէ պայմանների:

«Մենք տխրեցինք` տեղեկանալով զոհված քաղաքացիական անձանց մասին, քաղաքացիական բնակչության պաշտպանությունը, վիրավորների և բուժհիմնարկների պաշտպանությունը կարևորագույն խնդիրներ են, մարդասիրական սուբյեկտները, այդ թվում` ԿՄԽՄ-ն պետք է կարողանան իրենց անկողմնակալ առաքելությունները կատարել և արագ, անխոչընդոտ ապահովել մարդասիրական օգնության մատակարարումը կարիք ունեցող բնակիչներին: Մարդասիրական առաքումների մասին դրական զարգացումների փաստով ուրախացանք այս շաբաթվա սկզբին` Լաչինով ու Աղդամով ուղարկված օգնության մասին է խոսքը, բայց այդ հասանելիությունը պետք է շարունակել ապահովել»,- նշեց նա:

Շվեյցարիայի ներկայացուցիչը կողմերին կոչ արեց հարգել իրենց պարտավորությունները` ըստ 2020 թ. նոյեմբերի եռակողմ հայտարարության, ինչպես նաև հետևել արդարադատության միջազգային դատարանի որոշումներին:

«Վերջին մի քանի օրերին շատերս ՄԱԿ-ում կրկին հաստատեցինք, որ հավատարիմ ենք ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին, հենց երեկ նախագահը և շատերը նույնը հայտարարեցին այս դահլիճում` մենք պետք է չսահմանափակվենք գեղեցիկ բառերով, այլ ձգտենք այնպիսի միասնության, որ գործենք` հարգելով միջազգային իրավունքի նորմերը և խաղաղ ճանապարհով լուծելով վեճերը: Տևական խաղաղությունը ՀՀ և Ադրբեջանի միջև պետք է շարունակական երկխոսության միջոցով բանակցային սեղանի արդյունք լինի: Խաղաղությունը պետք է ապահովել` հարգելով ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը, բոլորը, այդ թվում` տարածաշրջանի ազդեցիկ դերակատարները, պարտավոր են ապահովել հարգանքը միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի նկատմամբ և ապահովել խաղաղ լուծումներ: Շվեյցարիան պատրաստ է աջակցել այդ նպատակին և աջակցել կողմերին, եթե վերջիններս ցանկանան»,- ասաց նա:

Շվեյցարիայի ներկայացուցիչը հիշեցրեց Գլխավոր քարտուղարի կոչը` «եկեք չհանձնվենք, դիվանագիտությունը պետք է շարունակել», ընդգծեց` խիստ կարևոր է, որ Ադրբեջանը և Հայաստանը վերսկսեն խաղաղության գործընթացը:

The post Թեպետ ռազմական գործողությունները կարծես դադարել են, իրավիճակը մնում է փխրուն. Շվեյցարիայի ներկայացուցիչ appeared first on ԳԱԼԱ.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *