Добавить новость
World News
Новости сегодня

Новости от TheMoneytizer

Հին դպրոցը խնդիրներ ունի, մենք էլ կողքին բունկեր ենք կառուցել, որ եթե դիմացից հարված լիներ, աշակերտները մտնեն այնտեղ. Բագրատ Սրբազան

Հին դպրոցը խնդիրներ ունեցող դպրոց է, մենք էլ կողքին բունկեր ենք կառուցել, որ եթե դիմացից հարված լիներ, աշակերտները մտնեն այնտեղ, Կիրանցում լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը:

«Որոշել են նոր դպրոց կառուցել, գյուղում առավելագույնը 50 աշակերտ է եղել, հիմա նայեք, թե ինչ հսկայական դպրոց է կառուցվել, չգիտեմ՝ քանի հարյուր աշակերտի համար։ Հսկայական գումարներ են ծախսել, հիմա ասում են՝ դպրոցը չի գործարկվելու»,-ասաց նա, իսկ ներկաներից մեկի դիտարկմանը, թե լուրեր կան, որ այն որպես ԱԱԾ-ի պահեստ է կիրառվել, Բագրատ Սրբազանը հավելեց, - «Հավանաբար հենց սկզբից էլ մտածել են, որ դա որպես դպրոցի չի ծառայելու»։

Անդրադառնալով տուն կորցրած կիրանցեցիներին փոխհատուցումներ տալու խնդրին՝ Բագրատ Սրբազանն ասաց. «Գնացեք հարցրեք՝ բյուջեում այդպիսի տող կա՞, որից տալիս են այդ գումարները: Այստեղ 1000 դոլարանոց վագոն-տնակի համար 50 հազար դոլար են առաջարկել: Ասում էր՝ Կիրանցի դպրոցի մոտ ծառ ենք տնկելու, հիմա այդ դպրոցն օգտագործելո՞ւ են, որ միլիոններով բյուջեից ծախս են արել»:

Հավաքված գյուղացիները Բագրատ Սրբազանին ասացին, որ իրենք իշխանությունների կողմից լուսանկարներով ցույց տրված փշալարերով ցանկապատ չեն տեսել, այս տարածքում չկա:

«Ամեն դեպքում գնանք, փորձենք արձանագրել, միգուցե մի թաքնված տեղում գտնենք։ Չկա նման բան: Այդպիսի ցանկապատ կամ փշալար գոյություն չունի: Բայց հստակ է, որ բացի այն, որ պետական ամբողջ սահմանը քանդված է, նաև մարդկանց իրավունքներն են խախտված, սեփականության իրավունքը: Մարդիկ կան, որոնց տները 1960-ականներից են իրենց փոխանցվել: Կան տներ, որոնց կադաստրի վկայականները 2018-ից հետո իրենք են տվել: Այսինքն բացի պետական ամբողջ սահմանը միակողմանի հանձնել, զիջելը, նաև մարդկանց իրավունքներն են խլել: Պետք է դատական գործընթաց սկսվի, մենք արդեն խորհրդակցել ենք իրավաբանների հետ՝ հասկանալու համար, թե ինչ ուղղությամբ պետք է գնալ»,- ասաց Բագրատ Սրբազանը:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *