Հայաստանի հետ քննարկվել են էներգետիկ ոլորտում երկարաժամկետ համագործակցության հեռանկարները։ Այս մասին նոյեմբերի 10-ին Երևանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Իրանի փոխնախագահ Սեյեդ Համիդ Պուրմոհամմադին։ Նա պարզաբանել է, որ այդ քննարկումների արդյունքներն են ընկած երկու երկրների միջև ստորագրված փաստաթղթի հիմքում։ Պուրմոհամմադին հիշեցրել է, որ ստեղծված աշխատանքային խմբերից մեկը վերաբերում է հենց էներգետիկ համագործակցությանը։ «Այդ խմբի շրջանակում քննարկվել են էներգետիկ բնագավառի փոխգործակցության բոլոր ուղղությունները», — նշել է Իրանի փոխնախագահը՝ հավելելով,...