Լեհաստանում ձերբակալել են երկու տղամարդու, որոնք հրապարակայնորեն հավանություն են տվել Կրակովում տեղի ունեցած միջադեպի մեղավորի գործողություններին և սպառնացել կրկնել արարքը, հայտնում է RMF24-ը։ Նրանցից մեկին՝ Էլբլոնգի 68-ամյա բնակչին, մեղադրանք կառաջադրվի այն բանից հետո, երբ նա սկանդալ է սարքել քաղաքապետարանում, վախեցրել աշխատակիցներին և հայտարարել, թե նման միջադեպ կկազմակերպի նաև իր քաղաքում։ Երկրորդ ձերբակալվածը՝ Իլավայի 40-ամյա բնակիչը, կատարվածին հավանություն էր տվել սոցիալական ցանցերում արված գրառման մեջ։ Երկու տղամարդիկ էլ ձերբակալվել են նոյեմբերի 10-ին՝...