Վարշավայում չորեքշաբթի՝ նոյեմբերի 11-ին, տեղի է ունեցել Անկախության ամենամյա երթը՝ նվիրված Լեհաստանի ազգային տոնին։ Տեղական ժամանակով ժամը 14:30-ին մեկնարկած երթին մասնակցել է երկրի նախագահ Կարոլ Նավրոցկին։ Այս տարի միջոցառումն անցկացվում է «Լեհը Լեհաստանում տեր է» կարգախոսով, հայտնում է RMF24-ը։ Երթի մասնակիցները Դմովսկու շրջանաձև խաչմերուկից Երուսաղեմյան պողոտաներով և Պոնյատովսկու կամրջով շարժվել են դեպի Ազգային մարզադաշտի հարակից տարածք։ Նավրոցկին, ինչպես խոստացել էր նախորդ շաբաթ, միացել է երթին՝ կրելով Լեհաստանի սպիտակ-կարմիր...