Իրանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Ռեզա Թալայի Նիկը հայտարարել է երկրի պաշտպանական ներուժի ամրապնդման մասին և ընդգծել, որ հակառակորդը պետք է կա՛մ ընդունի Թեհրանի օրինական պահանջները, կա՛մ կապիտուլյացիայի ենթարկվի մարտի դաշտում, հաղորդում է Mehr-ը։ Սոցցանցերում կատարած հրապարակման մեջ Իրանի պաշտպանության և զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման նախարարության ներկայացուցիչը նշել է, որ իրանական սպառազինության հնարավորությունները հիմնված են ռազմավարական նշանակության հայրենական արտադրության և արդիականացված տեխնոլոգիաների վրա։ Թալայի...