«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ավինյանին քննադատող հայտնի տեսանյութի տարածումից և դրան հաջորդած՝ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանի տեսաուղերձ-բացատրությունից հետո ՔՊ-ում կրքերը չեն հանդարտվել։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ներքին շրջանակներում քննարկվում է, որ ստեղծված իրավիճակից հետո Ալեն Սիմոնյանի՝ Երևանի քաղաքապետի ՔՊ թեկնածու դառնալու հեռանկարը կարծես թե սպառվեց։ Այսինքն՝ ՔՊ-ում կարծիք կա, որ քաղաքապետի աթոռին հասնելու ճանապարհին Սիմոնյանը սեփական ձեռքով փակեց իր առաջխաղացման դուռը։ Չնայած որ ավագանու հաջորդ ընտրությունները 2028 թվականին են, բայց...