«Հրապարակ» թերթը գրում է. «Քննչական կոմիտեից հետաքրքրվեցինք՝ քրեական վարույթ նախաձեռնվե՞լ է Արսեն Գեւորգյանի մահվան դեպքի կապակցությամբ: Մեզ փոխանցեցին․ «Այո, մահվան դեպքի առթիվ կա նախաձեռնված քրեական վարույթ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությունը դեռեւս չի ստացվել»։ Քրեական օրենսգրքի ո՞ր հոդվածով է վարույթը նախաձեռնվել։ ՔԿ-ից ասացին, որ ասվածից դուրս այլ մեկնաբանություն չեն տալիս։ Իսկ իրավաբանական համայնքից մեզ ասացին, որ, անկախ դեպքի հանգամանքներից՝ հանկարծամահություն է, թե սպանություն, վարույթը մշտապես նախաձեռնվում է «Սպանություն»...