Մենք որևէ քաղաքական ուժի հետ գործարքի չենք գնացել և կոալիցիա չենք կազմել։ Անտրամաբանական կլիներ, և մենք չէինք էլ կարող արգելել, որ երրորդ քաղաքական ուժի ներկայացուցիչը քվեարկի մեր թեկնածուի օգտին։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հանրապետություն» կուսակցությունը։ Հայտարարությունում ասվում է. «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդը Եղեգնաձոր համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ շնորհավորում է Դավիթ Հարությունյանին և «Հանրապետություն» խմբակցության ավագանու անդամներին։ Շնորհակալություն ենք հայտնում մեր օգտին քվեարկած...