ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը չորեքշաբթի այցելել է Ճապոնական ծովում կառուցվող ժամանակակից ռազմածովային բազա, հաղորդում է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ)։ «Կիմ Չեն Ընը (...) ընդգծել է ռազմածովային բազայի ռազմավարական կարևորությունը», — նշում է ԿԿՀԳ-ն։ Ըստ հրապարակման՝ ռազմածովային ուժերի բազայի շինարարությունն ընթանում է «կուսակցության IX համագումարի և կուսակցության իններորդ գումարման Կենտրոնական կոմիտեի II պլենումի որոշման համաձայն»։ Բազայի գտնվելու վայրը չի հստակեցվում։ Հյուսիսային Կորեայի առաջնորդը լսել է բազայի շինարարության...