«Փաստ» թերթը գրում է. «Երևանյան անվերջանալի խցանումների շուրջ հանրային լայն քննարկումների ֆոնին ակտիվացել են նաև վրացական սոցցանցերում դժգոհությունները՝ կապված Թբիլիսիում ուղևորահոսքի կառավարման լուրջ դժվարությունների հետ։ Դրա ապացույցն է երեկ տարածված լուսանկարը։ Լուսանկարն արվել է երեկ առավոտյան Թբիլիսիի մետրոպոլիտենի «Սադգուրիս մոեդանի» (Կայարանամերձ հրապարակ) կայարանում։ Հրապարակման հեղինակը գրում է. «Այս ինչ է կատարվում... Չենք կարողանում անգամ տեղաշարժվել»։ Մարդկանց անվերջանալի հոսքն ու կաթվածահար վիճակը ոչ միայն մեկ կայարանի, այլև տարածաշրջանային ու...