ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է, որ երկրին սնանկացում է սպառնում, եթե չլուծվի օրենքով սահմանված պետական պարտքի վերին շեմի հարցը։ Fox News հեռուստաալիքի հարցազրույցում նա կոչ է արել վերացնել դաշնային կառավարության փոխառությունների սահմանափակումը։ Թրամփի կարծիքով՝ սահմանված շեմը չպետք է խանգարի կառավարությանը կատարել իր ֆինանսական պարտավորությունները։ Պետական պարտքի վերին շեմը պարբերաբար բարձրացնելու փոխարեն նախագահն առաջարկում է հրաժարվել դրանից։ Պետական պարտքի սահմանաչափը որոշում է այն առավելագույն գումարը, որը ԱՄՆ ֆինանսների նախարարությունը կարող է...