Իռլանդիայում կացնով մի տղամարդ ներխուժել է ամերիկյան ռազմական ինքնաթիռ, մի քանի ժամ անցկացրել է խցիկը, հիդրավլիկ խողովակները կացնահարելով և գնդիկավոր առանցքակալները վառելիքի բաքերի մեջ նետելով, հաղորդել է CBS News-ը։ Արդյունքում՝ 60 միլիոն դոլար արժողությամբ C-130 Hercules-ը վերածվել է մետաղի ջարդոնի կույտի, որը այլևս չի կարող թռչել։ Այժմ 48-ամյա Դաիթի Օ'Քորեյնին Միացյալ Նահանգներում սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում։ Ամերիկացի դատախազների խոսքով՝ սա ինքնաբուխ գործողություն չէր, այլ մանրակրկիտ ծրագրված բողոքի ցույց՝ ընդդեմ Իրանի դեմ պատերազմի և...