ԱՄՆ ներգաղթի և մաքսային վերահսկողության ծառայության (ICE) աշխատակիցները Սիեթլ-Տակոմա միջազգային օդանավակայանում դեպի Լոս Անջելես չվերթի նստեցման ժամանակ ուղևորներով լի հեռասանդուղքի վրա երկու մարդու են ձերբակալել, հաղորդում է NBC News-ը։ Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը, և առաջացրել է ուղևորների և Alaska Airlines ավիաընկերության աշխատակիցների վրդովմունքը՝ հանգեցնելով թռիչքի ուշացմանը։ Միջադեպի տեսագրությունում երևում է, թե ինչպես են դիմակավորված գործակալները բռնի ուժով տանում ձերբակալվածներից մեկին։ Մոտակայքում գտնվող մի կին բղավում է, որ տանում են իր դստերը, և որ...