Ջակարտայից արևմուտք գտնվող հրուշակեղենի գործարանում բռնկված հրդեհի հետևանքով երեք մարդ զոհվել է, ևս 36-ը համարվում են անհետ կորած, կիրակի օրը AFP գործակալությանը հայտնել է Ինդոնեզիայի փրկարար ծառայության ներկայացուցիչը։ Հրդեհը բռնկվել է շաբաթ օրը՝ կեսօրից հետո, երկրի մայրաքաղաքից մոտ 50 կմ հեռավորության վրա՝ Սերանգ շրջանում գտնվող Fonusa Agung Mulia ձեռնարկությունում։ Հրշեջ ծառայության ներկայացուցիչ Տուբագուս Մահֆուձին հայտնել է, որ հրշեջների ժամանման պահին շենքն արդեն կրակի մեջ էր։ «Երբ հասանք դեպքի վայր, զգալի տարածք արդեն կրակի մեջ էր։ Այդ պատճառով չկարողացանք...