Ռուսաստանյան Су-30 կործանիչը կարող են հարմարեցնել «օդ — մակերևույթ» կամ «օդ — նավ» դասի ծանր հրթիռի կիրառման համար։ Նման սպառազինության ինտեգրման աշխատանքներն արդեն ուսումնասիրվում են, հայտնել է Սուխոյի փորձարարական կոնստրուկտորական բյուրոյի գլխավոր կոնստրուկտոր Օլեգ Պանկովը, տեղեկացնում է ТАСС-ը։ «Նման ուսումնասիրություն կա, ցանկություն կա, կառուցվածքի փոքր լրամշակում է պահանջվում։ Դա իրագործելի է», — հայտարարել է Պանկովը «Звезда» հեռուստաալիքի «Ռազմական ընդունում» հաղորդման եթերում։ Ըստ նրա, ծանր հրթիռի տեղադրումը պահանջել է պատվիրատուն։ Су-30-ը կարող է կրել մինչև...