Մեքսիկայի հյուսիս-արևմուտքում ՀԴԲ-ի կողմից ամենաշատ հետախուզվող տասը հանցագործների ցանկում ընդգրկված Ֆաուստո Իսիդրո Մեսա Ֆլորեսի ձերբակալությունից հետո բախումների հետևանքով տասնմեկ մարդ է զոհվել։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է Մեքսիկայի պաշտպանության նախարարությունը։ Գերատեսչության տվյալներով, Սինալոա նահանգում բախումների ընթացքում զոհվել են յոթ ենթադրյալ հանցագործ և չորս զինծառայող։ Չապո Իսիդրո մականունով հայտնի Մեսա Ֆլորեսը ձերբակալվել է ուրբաթ օրը՝ Գուասավե քաղաքում ուժայինների իրականացրած գործողության ժամանակ։ Զինված խմբավորումները դիմադրություն են ցույց տվել և...