Կանանց նկատմամբ բռնության որևէ դրսևորում չի կարող արդարացվել ավանդույթներով: Այս մասին ասված է Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվա կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ուղերձում։ Ուղերձում, մասնավորապես, նշվում է. «Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրը ևս մեկ առիթ է` վերարժևորելու կանանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքները, բարձրաձայնելու կանանց նկատմամբ բռնության անթույլատրելիության մասին և վերահաստատելու դրա բոլոր դրսևորումների կանխարգելման ու վերացմանն ուղղված մեր հանձնառությունը։...