Չորեքշաբթի նավթի գները նվազում են։ Շուկայում առաջարկի ավելցուկի շուրջ աճող մտավախություններն ավելի մեծ ազդեցություն են ունենում գների վրա, քան Հորմուզի նեղուցում նավերի դեմ շարունակվող հարձակումների պատճառով թրեյդերների անհանգստությունը։ Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսների գինը կազմում է մեկ բարելի դիմաց 90,11 դոլար, ինչը 1,29 դոլարով (1,41%) ցածր է նախորդ առևտրային նստաշրջանի փակման գնից։ Երեքշաբթի այդ պայմանագրերը թանկացել էին 2,03 դոլարով (2,27%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 91,4 դոլարի։ Նյու Յորքի ապրանքային բորսայի...