Ավագանու ընտրություններից օրեր առաջ Վճռաբեկ դատարանը բացառիկ արագությամբ վարույթ է ընդունել Դավիթ Համբարձումյանի դեմ բողոքները։ Այս մասին հայտարարություն է տարածել փաստաբան Գայանե Պապոյանը։ Փաստաբանը տեղեկացրել է, որ վաղը՝ նոյեմբերի 26-ին, հրավիրում են մամուլի ասուլիս, որի ընթացքում մանրամասն կներկայացնեն Դավիթ Համբարձումյանի քրեական գործով առկա մտահոգությունները. «Ստացել ենք ՀՀ վճռաբեկ դատարանի ծանուցումն այն մասին, որ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի և պաշտպանության կողմի վճռաբեկ բողոքների քննության արդյունքում կայացված որոշումը հրապարակվելու է սույն թվականի...