Էջմիածնի Զվարթնոց թաղամասից դեպի Մարգարա տանող ճանապարհի շինարարական աշխատանքները եղանակային պայմաններով պայմանավորված՝ կմեկնարկեն գարնանը: Այս մասին գրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը «Էջմիածնի Զվարթնոց թաղամասից դեպի Մարգարա տանող ճանապարհի վիճակով մտահոգված հարգելի՛ քաղաքացիներ և Վաղարշապատի ընտրությունների արդյունքներից դեռևս ուշքի չեկած «ճանապարհագետ-բլոգերներ», Տեղեկացնում եմ, որ, դեռևս շաբաթներ առաջ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարել է այս ճանապարհի հիմնանորոգման...