ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակում ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման, առգրավման, ինչպես նաև կամավոր հանձնման ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու բացատրական աշխատանքները։ Նոյեմբերի 25-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին, հետևելով Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու հորդորին, զենք-զինամթերքը թողել էր Երևանյան լճի հարակից տարածքում՝ թփերի...