«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ գեներալ-մայոր Կարեն Գրիգորյանն ազատվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Զինվորական շրջանակներում «50» մականունով հայտնի Կարեն Գրիգորյանը երկար տարիներ ծառայել է Պաշտպանության բանակում և Հայաստանի զինված ուժերում։ «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է նրա կենսագրությունն ու 2025 թվականի գույքի, եկամուտների և ծախսերի հայտարարագիրը՝ պարզելու, թե ինչ ունեցվածք է նա հայտարարագրել։ Կարեն Գրիգորյանը ծնվել...