Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է երկրում մզկիթների փոխարեն գրադարաններ կառուցելու անհրաժեշտության մասին՝ երիտասարդներին ընթերցանությանը վարժեցնելու համար։ Պետության ղեկավարը ելույթ է ունեցել Մոսկվայում, «Ճանապարհորդություն դեպի արհեստական բանականության աշխարհ» համաժողովի շրջանակում դպրոցականների և ուսանողների հետ հանդիպմանը։ «Ժամանակին մեզ մոտ մզկիթներ կառուցելը նորաձև էր, իսկ ես կարծում եմ, որ պետք է գրադարաններ կառուցել», — ասել է նա։ Տոկաևը հայտնել է, որ շուտով Աստանայում և Ալմաթիում «Ընթերցող ազգ» նախաձեռնության շրջանակում կբացվեն...