Միացյալ Նահանգները թերահավատորեն է վերաբերվում քիմիական զենքի ստեղծման ուղղությամբ Իրանի աշխատանքների մասին Իսրայելի հայտարարություններին։ Այս մասին, հղում կատարելով աղբյուրներին, հայտնել է ամերիկյան Al-Monitor պորտալը։ Պորտալի տվյալներով՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ երկխոսության ընթացքում պնդում է, որ Վաշինգտոնը պետք է միջոցներ ձեռնարկի Իրանի դեմ՝ քիմիական զենքի մասին տեղեկությունների կապակցությամբ։ Այդուհանդերձ, Միացյալ Նահանգներն այդ տեղեկությունները էական չի համարում և առաջնահերթ ուշադրություն է դարձնում...