Նոյեմբերի 27-ին ՇՄՆ Էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության աշխատակիցները Ոսկեպար բնակավայրի «Ձիանու ուրթ» կոչվող խոտհարքներում նկատել են հրդեհի բռնկում։ Հրդեհը տարածվել էր «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Նոյեմբերյանի անտառտնտեսություն» և «Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղերի անտառային տարածքներին հարակից հատվածում։ Մարզային վարչության Նոյեմբերյանի և Սևքարի տեղամասերի էկոպարեկներն անմիջապես ձեռնամուխ են եղել կրակի տարածումը կանխելու և այն մարելու աշխատանքներին՝ թույլ չտալով, որ հրդեհը ներթափանցի անտառային տարածքներ։ Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվել են ամբողջ...