Արգենտինայում 8-ամյա տղան պատահաբար սուլիչ է կուլ տվել և ամեն անգամ շնչելիս տարօրինակ ձայն է հանում (տեսանյութ)
Արգենտինացի բժիշկ Սանտյագո Գոմեսը տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով, թե ինչ կլինի մարդու հետ, եթե սուլիչ կուլ տա:
Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, արգենտինական Տուկուման քաղաքում բնակվող բժիշկը վերջերս ստիպված է եղել վիրահատել 8-ամյա տղային, ով խնջույքի ժամանակ խաղալիք շչակ է պատահաբար կուլ տվել, որը խցանվել է երեխայի շնչափողում:
Վիրահատելուց առաջ բժիշկը նկարահանել է, թե ինչ վիճակում է գտնվում երեխան. ամեն անգամ շնչելիս տղայի կոկորդից սուլիչի ձայն էր գալիս: Տեսանյութը բժիշկը հրապարակել է որպես նախազգուշացում ծնողների համար:
9 վայրկյան տևողությամբ տեսանյութը 90 000 անգամ կիսվել է և միլիոնավոր դիտումներ է ունեցել: