Օմբուդսմենի եվրոպական ինստիտուտը հերքել է Ադրբեջանի օմբուդսմենի տարածած հայտարարությունը` ԼՂՀ-ն կառույցից բացառելու մասին
Ադրբեջանի մարդու իրավունքների լիազոր (օմբուդսմեն) Էլմիրա Սույելմանովան, մասնակցելով Օմբուդսմենի եվրոպական ինստիտուտի (EOI)՝ Բուխարեստում կայացած Գլխավոր վեհաժողովին, հայտարարություն է տարածել, որ վեհաժողովում կասեցվել է Լեռնային Ղարաբաղի օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանի ելույթը: Այս մասին գրում է haqqin.az-ը:
Սակայն ավելի ուշ EOI-ի գլխավոր քարտուղար Յոզեֆ Սիգելը հերքել է այդ տեղեկությունն ու ադրբեջանական ԶԼՄ-ներին խնդրել ուղղել ապատեղեկատվությունն այն մասին, որ ԼՂՀ օմբուդսմենին զրկել են կազմակերպության անդամակցությունից:
«EOI-ն որևէ կառույցի հեռացման փորձ չի ունեցել` այդ թվում և Լեռնային Ղարաբաղի օմբուդսմենի անկախ կառույցի: EOI-ն քաղաքական խնդիրներ չի լուծում և թույլ չի տալիս քաղաքական ազդեցությունն ու կապը քաղաքական հարցերին», - շեշտել է Սիգելը:
Նա նաև նշել է, որ ԼՂՀ օմբուդսմենը որևէ քաղաքական հարց չի շոշափել Վեհաժողովի ժամանակ, այլ միայն ներկայացրել է երեխաների իրավունքների խախտման առնչությամբ փաստերն՝ առանց քաղաքական ենթատեքստի: