Ֆրանսիայում արգելել են «ֆոտոշոփի» ենթարկել մոդելների լուսանկարները
Ֆրանսիայում օրենք են ընդունել, որը պարտավորեցնում է մոդելային գործակալություններին, լուսանկարիչներին և ամսագրերի հրատարակիչներին հրաժարվել լուսանկարները ռետուշի ենթարկելուց:
Ինչպես հաղորդում է NTV-ն, եթե այնուամենայնիվ լուսանկարն ուղղումների է ենթարկվել, պետք է լուսանկարին կից այդ մասին հուշող համապատասխան գրություն լինի:
«Ֆոտոշոփի» մասին օրենքով է հիշվում հենց Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդի 5-ամյա կառավարումը: Տվյալ կառավարական հրամանագիրն ստորագրվել էր նախագահական ընտրություններից 3 օր առաջ, սակայն հարցի շուրջ քննարկումները տարիներ էին տևել:
Իշխանությունները ցանկանում են այդկերպ պայքարել մոդելների շրջանում տարածված չափազանց նիհարության չափանիշի դեմ: