Իսպանիան հաղթեց Ալբանիային և նվաճեց ԱԱ-2018-ի ուղեգիր, այլ արդյունքներ (տեսանյութ)
Աշխարհի 2018թ. առաջնության Եվրոպայի գոտու որակավորման փուլի 9-րդ տուրի շրջանակում այսօր կայացան մի շարք հանդիպումներ:
I խմբում Ուկրաինան հյուրընկալվելիս 2 անպատասխան գնդակ ուղարկեց Կոսովոյի դարպասը, Խորվաթիան ոչ-ոքի խաղաց Ֆինլանդիայի հետ` 1:1, Թուրքիան սեփական հարկի տակ խոշոր` 0:3 հաշվով պարտվեց Իսլանդիային:
G խմբում Իտալիան և Մակեդոնիան չորոշեցին հաղթողին` 1:1, Իսպանիան հեշտությամբ հաղթեց Ալբանիային` 3:0, Լիխտենշտեյնը նվազագույն հաշվով պարտվեց Իսրայելին:
D խմբում Ավստրիան դրամատիկ խաղում 3:2 հաշվով հաղթեց Սերբիային, Իռլանդիայի ընտրանին 2:0 հաշվով հաղթեց Մոլդովային:
Ավստրիա-Սերբիա` 3:2
Խորվաթիա-Ֆինլանդիա` 1:1
Իռլանդիա-Մոլդովա` 2:0
Իտալիա-Մակեդոնիա` 1:1
Կոսովո-Ուկրաինա` 0:2
Լիխտենշտեյն-Իսրայել` 0:1
Իսպանիա-Ալբանիա` 3:0
Թուրքիա-Իսլանդիա` 0:3
Այսպիսով, այս խաղերից հետո I խմբի առաջատարը 19 միավորով Իսլանդիան է, երկրորդ տեղում է Խորվաթիան` 17 միավորով: 3-րդ տեղում գտնվող Ուկրաինան նույնպես 17 միավոր ունի:
G խմբից ԱԱ-2018-ի ուղեգիր նվաճեց Իսպանիան, որն իր ակտիվում գրանցեց 25 միավոր: Իտալիան 20 միավորով երկրորդ տեղում է: Երրորդ տեղը զբաղեցրած Ալբանիան ունի 13 միավոր:
D խմբի առաջատար Սերբիան ունի 18 միավոր, նրան 17 միավորով հաջորդում է Ուելսը: 16 միավոր ունի Իռլանդիան, որը զբաղեցնում է 3-րդ տեղը: