Ամերիկահայ իրավապաշտպանն արժանացել է «ՄաքԱրթուր» հիմնադրամի «Հանճար» մրցանակին
Ամերիկահայ իրավապաշտպան Գրեգ Ասպետը «ՄաքԱրթուր» հիմնադրամի կողմից արժանացել է «Հանճար» (Genius) մրցանակին:
Ինչպես հայտնում է The Armenian Weekly-ն, «ՄաքԱրթուր» հիմնադրամը հայտնել է կրթաթոշակի 24 հաղթողների անունները, որոնցից յուրաքանչյուրն ընտրվել է «իրենց ստեղծագործական աշխատություններում արտասովոր ինքնատիպություն և նվիրվածություն դրսևորելու համար»:
Ասպետը մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարագետ է, ով նոր մոդել («սոցիալական պարտավորությամբ առաջնորդվող աշխատակից») է զարգացնում՝ բարելավելու ցածր աշխատավարձ ստացող աշխատողների պայմանները 21-րդ դարի աշխատաշուկայում: