Բավարիան հյուրընկալվելիս հաղթեց նվազագույն հաշվով (տեսանյութ)
Գերմանիայի Բունդեսլիգայի 9-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվել էր «Համբուրգին»:
Մյունխենցիները լավ հանդիպում անցկացրին, սակայն ընդամենը մեկ անգամ կարողացան աչքի ընկնել: 52-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Տոլիսոն:
Այս խաղից հետո «Բավարիան» 20 միավորով գտնվում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում: «Համբուրգը» 7 միավորով 15-րդ տեղում է:
«Համբուրգ»-«Բավարիա»՝ 0:1
Գոլը՝ Տոլիսո (52)