World News in Armenian
Новости сегодня

Новости от TheMoneytizer

«Եթե չգրեի դիմում, ինձ հետ կարող է մի բան պատահած լիներ.18 տ. երեխաներին հանել էին դասախոսի դեմ». Տնտեսագիտական համալսարանի նախկին դասախոսն` իր ազատման մասին

Tert.am –ի հետ զրույցում Երևանի պետական Տնտեսագիտական համալսարանի նախկին դասախոս Վալերի Միրզոյանն անդրադառնում է իր`ազատման դիմում գրելու պատճառներին, բուհում տիրող մթնոլորտին, դասախոս-ուսանող-Ուսխորհուրդ հարաբերություններին:

-Պարո՛ն Միրզոյան, այնուամենայնիվ, ո՞րն է Ձեր դիմում գրելու պատճառը, որովհետև ռեկտորատն իր վարկածն է ներկայացրել, Դուք շատ փակագծեր չեք բացել, ավելին՝ այլ վարկածներ ևս շրջանառվում են:

-Ես «ֆեյսբուքում» գրել էի՝ իրականությունն ինչպես է եղել: Մասնավորապես, որ ինձ զարմացրել ու հիացրել է ռեկտորի օպերատիվությունը։ Ես դիմումը տվեցի ամսի 18-ին, 19-ին արդեն ազատմանս հրամանը տրված էր: Այ, ընկեր, եթե այդպես արագ գործել գիտես, բուհի մյուս գործերն ինչո՞ւ արագ չես անում: Գրել եմ նաև Ուսխորհրդի արածների մասին, երբ երրորդ անգամ իմ դեմ սադրանք սարքեցին: Անցած տարի երկու անգամ և երբ երրորդ անգամ եղավ, ուղղակի դանակը հասավ ոսկորին, ասացի՝ «լավ, վերջ»: Դիմումը հանձնելուց հետո նույն բողոքովոր կուրսում դաս ունեի, գնացի դեկանին ասացի՝ «միասին, գնանք, հասկանանք՝ ինչ է պատահել»։ Ի վերջո, միշտ էլ կարելի է հասկանալ միմյանց: Բողոքավորներից երկուսի ազգանունն էի հիշում, դեկանը ցույց էր տվել պատճենը, լսարանում հարցրեցի, ասում եմ «էրեխե՛ք, ձեր մեջ Հովհաննիսյան Լիդիան ով է», ազգանունը տվեցի, մի աղջիկ կանգնեց, ասում եմ՝ «Ձեզ դաս եմ տվել, շատ լավ տպավորություն եք թողել։ Օրիորդ, ես Ձեզ վիրավորե՞լ եմ», ասում է՝ չէ: Ասում եմ՝ «բա ինչո՞ւ ես ստորագրել հենց առաջինը», ասում է՝ «կանչեցին Ուսխորհուրդ, ասացին պետք է գրես, ես էլ ստորագրեցի` որպես խմբի ավագ»: Դիմում եմ դեկանին՝ «Հարգե՛լի դեկան, տեսնում ես, որ սա Ուսխորհուրդն է կազմակերպել»: Ասում եմ՝ «էրեխե՛ք, A4 ձևաչափի թղթի վրա է գրված ձեր բողոքը, դուք տետրերի մեջ եք գրում,չէ՞, ձեզ որտեղից նման թուղթ»: Մի խոսքով՝ Ուսխորհուրդը Աթոյանի գործիքն է:

-Իսկ ի՞նչ կասեք Տնտեսագիտական համալսարանի կայքում տեղ գտած հրապարակման մասին, որ Ձեզ ձայնագրել են, որ Դուք ստիպում եք ուսանողներին գնել Ձեր գրքերը:

-Իհարկե, պարտադրում եմ, բա դրանք գրված են իրենց համար:

-Նաև խոսակցություններ կան, թե  Դուք ուսանողուհուն ասել եք՝ ինչո՞ւ ես ինձ նայում մարմնավաճառի հայացքով:

-Նման բան իմ մոտ էլ պնդեցին, այնքան, որ զայրացա, ասացի՝ լավ եմ արել, ասել եմ: Մի խոսքով` ամենը հնարել են, դրա համար զայրացա… Ի՞նչ նստեմ բացատրեմ, ես արդեն զզվել եմ:

- Դուք Ձեզ բուհում օտա՞ր էիք զգում՝ ինչպես գրել էիք «երիտ և ավագ հանրապետականների այդ խարդավանքների մթնոլորտում»: Ձեզ որևէ բան պարտադրո՞ւմ էին, օրինակ, ընտրել այսինչին, քվեարկել այնինչի օգտին…

-Չէ, չէ, ինձ չէին կարող դա ասել, որովհետև ճիշտ հակառակը կանեի: Այդ էր պակաս... Բայց այն, որ, իրոք, ուսանողի առաջ ճորտ ես զգում… Բոլոր բուհերում նույն բանն է: Եթե ուսանողը փող է տալիս, ուսանողի մոտ հոգեբանություն կա, և Ուսխորհուրդն էլ դա է ներշնչում… Ասում եք դասագիրք. Կրթության նախարարության կողմից հաստատված «Ճարտասանություն» առարկայի դասագիրք, որի հեղինակը ես եմ: Պետք է ունենան այս դասագիրքը: Մենք դասերի ընթացքում վարժություններ ենք անում, շուտասելուկներ և այլն: Ուսանողներից ոմանք արդեն կարդալ չգիտեն, չորս-հինգ վանկանի բառը չեն կարողանում կարդալ:

-Եվ այդպես ընդունվում են բուհ...

-Դուք պետք է տեսնեք՝ քոլեջից ովքեր են գալիս… Հասարակ մի բան. եկե՛ք ինստիտուտի դիմաց կանգնեք, նայե՛ք ուսանողի դեմքին: Առաջ «ՖԶՈւ» կար չէ՞, սա են... Հասկանում եմ, անկումն ամենուր է, Ազգային ժողովն ի՞նչ է, որ բուհն ինչ լինի, բայց… Հասկանում եք այդ դասագրքի հարցում, այո, պնդել եմ, ասել եմ՝ փող չունե՞ք, բարձր կուրսերից բոլորի ձեռքին կա, գնացեք, վերցրեք: Ու այստեղ անգամ խնդիրն այն չէ, որ իմ գիրքն առնեն, պարտավոր են առնել, որովհետև այն գրված է իրենց համար։ Ես որպես հեղինակ եմ զայրանում`լավ, 1-3 շաբաթ գիրքը չկա սեղանին, նայում եմ, ասում՝ «հարգելի երիտասարդ», ո՞ւր է գիրքը: Ու արհամարհական նայում են վրաս, որովհետև գիտեն, որ իրենց բուհից դուրս չեն թողնի: Դասախոսն էլ իրենց ճորտն է, ճորտի ճորտը, և շատ վիրավորական է: Որպես հեղինակ վիրավորվում եմ, երբ իրենց տալիս եմ գրականության ցանկ... Չե՞ք ուզում Միրզոյանի գիրքը, գնացեք՝ Զարեցկայա, Ալեքսանդրով, ռուս հեղինակներ կան կարդացեք: 6-րդ հայերեն հրատարակությունը կա, ամեն անգամ այն բարելավում եմ, որ կանգնեն՝ Ուսխորհրդի դրդմամբ չգնեն: Մի ժամանակ Ուսխորհրդի մի այլանդակ թերթ ունեին, կոչվում էր «Էկոնոմիստ +», որում մեծ-մեծ տառերով գրված էր՝ չգնել դասախոսի գրքերը, եկեք մեզ դիմեք: Կարծես, ես մեր տան բուկինիստական գրքերն էի առաջարկում:

-Ամեն դեպքում, ո՞րն է եղել Ձեր` դիմում գրելու իրական պատճառը, ինչի՞ց եք վիրավորվել ու դիմում գրել, որ Աթոյանն էլ, ինչպես նշում եք, անմիջապես մակագրել է:

- Եթե չգրեի դիմում, ինձ հետ կարող է մի բան պատահած լիներ: Ջահել, 18 տարեկան երեխաներին հանել էին դասախոսի դեմ… Ես միշտ ասել եմ՝ «էրեխեք, մենք բարիկադների մի կողմում պետք է լինենք, դուք էդ Ուսխորհրդի բաներին մի խառնվեք»:

-Այնուամենայնիվ, կարծում եք` ուսանողներին Ձեր դեմ տրամադրե՞լ էին, և ո՞ւմ եք կասկածում այդ ամենում։

-Տարոն Մարգարյանի ատենախոսության այդ այլանդակ պատմությունից հետո ես Աթոյանին ասացի՝ «Պարո՛ն Աթոյա՛ն, խայտառակ եղանք, էս ի՞նչ վիճակ էր, միթե կարելի էր նման բան թույլ տալ»։ Իր սրտին կպավ, և վերջերս մի քանիսին էլ ասացի՝ «քանի՞ տարի է անցել, Ձեր պաշտպանյալը քանի՞ գիտական աշխատանք է հրապարակել»: Գնացեք՝ ինքներդ Աթոյանին հարցրեք՝«կա՞ արդյոք բնության մեջ մի հրատարակություն, որի վրա գրված լինի՝ Կորյուն Աթոյան»:

Այս մարդը զբաղված է նրանով, ինչը կոչվում է՝ բաժանիր, որ տիրես։ Ուսխորհրդին բերի, խրի դասախոսների և ուսանողների միջև: Բոլոր դասախոսները մոտեցել են, ասել՝ «ինչո՞ւ գնացիր, ճիշտ ես ասում, բայց պիտի դիմանանք»։ Ես ասացի՝ «հազար ներողություն, չդիմացա»: Ճիշտն ասած, մի թաքուն միտք կար, որ էս մարդը կարող է կանչել, խոսել, բայց «Աշխատանքային օրենսգիրքն» անգամ ոտնատակ տալով՝ 3 օր չսպասեց ու արագ-արագ ինձ հեռացնում է: Ես, իհարկե, դիմումը գրել էի գնալու համար, բայց պետք է ասեր՝ «Չե՞ս ամաչում, այ պրոֆեսոր, չե՞ս հասկանում, որ ուսումնական տարվա կեսին չի կարելի ընդհատել, գնալ»: 4 առարկա եմ կարդում, ծանր բաներ, դրանք հեշտ բան չեն:

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Штурмовой взвод "Дикие ягодки"

Aмepиκaнцы οбecпοκοeны pοcтοм pοccийcκοгο пpиcутcтвия в Μeκcиκe – NBC News

Аюрведические курсы Санкт-Петербург

Более 80 каштанов и лип высадили жители в Старых Химках

Музыкальные новости

Суд на 15 суток арестовал 13 фигурантов дела о перестрелке у офиса Wildberries

Росгвардия обеспечила безопасность футбольного матча в Дагестане

Битва при Wildberries

Ресторатор Дарья Полыгалина представит главную рюмочную Петербурга «ЦаЦа»

Новости России

Эксперты назвали самые привлекательные направления для путешествий в Новый год

«Этно или GUCCI, чья вечеринка круче?»: Светские новости Якутии

Штурмовой взвод "Дикие ягодки"

22 сентября в Москве ожидаются переменная облачность и до +15°C

Экология в России и мире

8 и 9 октября в Петербурге выступит Большой симфонический оркестр имени П.И. Чайковского

Сольный концерт Mayot при поддержке Like FM

По местам сказов Павла Бажова

Золото, гранат и жемчуг: стилист «585*ЗОЛОТОЙ» составила топ ювелирных трендов осени 2024

Спорт в России и мире

Теннисистка Потапова: считаю Квинси Промеса одной из легенд «Спартака»

«Это очень лёгкое чувство». Даниил Медведев — об ощущениях перед началом Кубка Лэйвера

Карен Хачанов проиграл 124-й ракетке мира во втором круге турнира в Ханчжоу

51 год назад прошла «Битва полов» между Билли Джин Кинг и Бобби Риггсом

Moscow.media

Военные следователи провели рейд по бывшим мигрантам в Феодосии

Родители 317,2 тыс. детей в Московской области получают единое пособие

Axenix будет автоматизировать управление производством с помощью решения Exeplant

Десятки котельных Челябинской области не готовы к зиме







Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *