Добавить новость
World News in Armenian
Новости сегодня

Новости от TheMoneytizer

ՏԻՄ ընտրություններից հետո ՀՀԿ-ն կպահպանի ու կավելացնի իր ներկայությունը Տեղական ինքնակառավարման մարմիններում. Է. Շարմազանով

Հանրապետական կուսակցություն նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների 60 համայնքում ունի իր թեկնածուներին: Այսօր ՀՀԿ Գործադիր մարմնի նիստի ավարտից հետո լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ  փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա տեղեկացրեց, որ այս պահին դրությամբ ԲՀԿ-ն  ունի 6 թեկնածու,  ՀՅԴ-ն 3 թեկնածու, ինչպես նաև կան 39 անկուսակցական թեկնածու:

«Ինչպես տեսնում եք քաղաքական մրցակցությունն այդքան էլ մեծ ներկապնակ չունի, քանի որ մասնակցում են հիմնականում 2 կուսակցություն, որոնք ունեն կոալիցիոն հարաբերություններ, և մեկ ընդդիմադիր կուսակցություն: ՀՀԿ-ն դրական է գնահատում  այն ընթացքում իր թեկնածուների քարոզարշավը, որևէ լուրջ, անօրինական գործողություններ չեն եղել»,- ասաց նա:

Շարմազանովը կարծում է, որ նոյեմբերի 5-ի կայանալիք ՏԻՄ ընտրություններից հետո ՀՀԿ-ն կպահպանի ու կավելացնի իր ներկայությունը տեղական ինքնակառավարման մարմիններում: ՀՀԿ խոսնակը շեշտեց, թե ԳՄ նիստում քննարկման են դրվել բոլոր այն հարցերը, որոնք այս օրերին եղել են հանրության ուշադրության կենտրոնում:

Հիշեցնենք, որ 2017 թվականի նոյեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են անցկացվելու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի թվով 66 համայնքներում, իսկ Արարատի մարզի Արտաշատ, Լոռու մարզի Շիրակամուտ և Սյունիքի մարզի Գորիս համայնքներում անցկացվելու են արտահերթ ընտրություններ: Նշված համայնքներից 15-ում կայանալու են միայն համայնքի ղեկավարի, 17 համայնքում` միայն ավագանու անդամի, և 37 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ: 

Նշենք նաև, որ ՏԻՄ ընտրություններին մասնակցում են ՀՀԿ-ն, ՀՅԴ ու ԲՀԿ:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *