Добавить новость
World News in Armenian
Новости сегодня

Новости от TheMoneytizer

Սերժ Սարգսյանը մեր քաղաքական թիմի միակ առաջնորդն է և շարունակելու է մնալ մեր առաջնորդը. Էդուարդ Շարմազանով

Սերժ Սարգսյանը մեր քաղաքական թիմի միակ առաջնորդն է և շարունակելու է մնալ մեր առաջնորդը. այսօր ՀՀԿ Գործադիր մարմնի  նիստից հետո նման հայտարարություն արեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա ևս մեկ անգամ հիշեցրեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունները որպես նախագահ ավարտվում է 2018թ. ապրիլին:

«Մինչև 2022թ. ՀՀԿ-ն ստացել է մանդատ ղեկավարելու իշխանությունը, բնականաբար, մեր դաշնակցական գործընկերների հետ: Պարոն նախագահը մեր քաղաքական թիմի անբեկանելի առաջնորդն է,  ում դուրը կգա, ու դուրը չի գա, միևնույն է, պարոն նախագահը մեր թիմի միակ առաջնորդն է և շարունակելու է մնալ մեր առաջնորդն: Ի՞նչ կարգավիճակով, ո՞նց՝ 2018թ. ապրիլին կքննարկենք և կներկայացնենք»,- ասաց Շարմազանովը:

ՀՀԿ խոսնակը շեշտեց՝ այն, որ ՀՀ նախագահ  Սերժ Սարգսյան պետական և ազգային գործիչ  է և նրա ծառայությունները հայրենիքի համար անհրաժեշտ են: Նրան զարմացրեց այն հարցը, թե սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը կմնա կուսակցության նախագահ. «Իսկ ի՞նչ պետք է փոխվի, պարոն նախագահն արդեն ընտրվել է կուսակցության նախագահ: Մենք շատ հպարտ ենք, որ իր քաղաքական թիմի ներկայացուցիչներ ենք, որ իրականացնում ենք այն քաղաքական գիծը, որի ղեկավարն Արցախի հերոս Սերժ Սարգսյանն է»,-եզրափակեց Էդուարդ Շարմազանովը:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *